▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի

Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առաջիկայում կքննարկիվ այդ հարցն ու որոշում կունենանք»,- ասել է նա։

Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։

«Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ պատժվեն»,- նշել է Ավանեսյանը։

Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել էր։

Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանարվել էր սրտի կանգ: Նշենք, որ սա միակ դեպքը չի եղել այդ կենտրոնում։ Հավելենք` վիրահատությունը կատարել էր էսթետիկ վիրաբուժական կենտրոնի տնօրեն` Արթուր Սարգսյանը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more