▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Եղվարդում. տղամարդն ընկել է կոմբայնի տակ եւ մահացել

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել: Վրաերթի  հետեւանքով մահացել է Եղվարդի բնակիչ 36-ամյա Սարգիս Սայանը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցում կոմբայնի վարորդն այն վարելիս արգելքի է հանդիպել, ապա մեքենայի շարժիչն առանց անջատելու՝ իջել է եւ փորձել է արգելքը վերացնել, այդ պահին կոմբայնն առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել Սարգիսին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, դեպքից հետո կոմբայնի վարորդը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել Ս. Սայանին եւ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ Ս. Սայանը մահացել է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more