▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը

Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններունմ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում երեկվանից որոնում էին:

***

ԴՕԿ Կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի վախճանի կապակցությամբ․ «Խորհին ցավակցություն և զորակցություն նրա ընտանիքին ու հարազատներին»։

***

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է․

«Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել  մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է»։

***

Մհեր Սահակյանը ծնվել է 1988թ. հունվարի 30-ին Երևանում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2016 թվականից ՀՅԴ անդամ է եղել: 2021-2022թթ-ին եղել է ԱԺ պատգամավորի օգնական՝ հասարակական հիմունքներով:

2022թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած էր, ուներ 4 զավակ:

Ավելի վաղ, ներկայացրել էինք Մհեր Սահակյանի շնորհավորական ուղերձն՝ ամանորյա տոների առիթով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more