▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են ВАЗ 2106-ն ու Ford Transit-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Պարզ լճի խաչմերուկում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 994 համարանիշի և Ford Transit մակնիշի 239 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more