|
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջարդիձոր կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի՝ որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց: Մահացածները հայտնաբերվել են մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր: Ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Խալիկյանի անվամբ: Հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին և սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Վթարից կարճ ժամանակ անց Գյումրի քաղաքի Ավստրիական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ախուրյանի բաժին, որ նշված ավտովթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 1 երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է: Այսպիսով, վթարի հետևանքով կա 3 զոհ, 3 վիրավոր: |
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. զոհերի թվում կան երեխաներ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more



