Հունիսի 6-ին, ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են 1994թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Վ. Ա, 1993թ. ծնված Գ. Ղ.-ն, 1993թ. ծնված Ա. Տ.-ն, 1991թ. ծնված Գ. Պ.-ն, 1993թ. ծնված Կ. Խ.-ն և մեկ անձը չպարզված քաղաքացի (տղա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել` 01.33-ին:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:
Ողբերգական ավտովթար Լոռիում` 7 զոհերը այրվել են մեքենայի բռնկման հետևանքով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


