Օգոստոսի 1-ին, ժամը 15.37-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային Հ-45 ավտոճանապարհի Գորիս-Հարժիս 12-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ X5» մակնիշի 300ԼS03 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 150 մետր շրջվել ձորը, ինչից վարորդը և երկու ուղևորները տեղում զոհվել են:
Հրշեջ-փրկարարները 3 զոհերին դուրս են բերել ձորակից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ողբերգական ավտովթար Գորիս-Տաթև ավտոճանապարհին. կա երեք զոհ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


