▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր կլինեն Երևանի փոխքաղաքապետերը. որոշումը կայացված է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն ընդամենը 33% ձայն էր հավաքել և չէր ընտրվել քաղաքապետ, բայց երեկ ավագանու ՔՊ և «Հանրապետություն» կուսակցութունների ձայներով Ավինյանն ընտրվեց քաղաքապետ:
«Հանրային ձայն» կուսակցությունը եկավ և քվորում ապահովեց, բայց դեմ էր քվեարկել Տիգրան Ավինյանի թեկնածությանը:

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 47–րդ հոդվածի համաձայն` քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ։ Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21–ին` ժամը 10–ին։ Երեկվա նիստին նաեւ հանձնաժողների նախագահներ եւ փոխնախագահներ նշանակվեցին։

«Հանրապետություն»-ը ստացավ Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնները, «Հանրային ձայն»-ը միայն Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, մյուս բոլոր պաշտոնները ՔՊ-ինն են:

Այսպիսով՝ բաց է մնում միայն Տիգրան Ավինյանի տեղակալների՝ փոխքաղաքապետերի հարցը, որը կքննարկվի արտահերթ նիստով կամ էլ նոյեմբերի 21-ի հերթական նիստին:

Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացնում է քաղաքապետը, նշանակում կամ ընտրում է Երևանի ավագանին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում են քաղաքապետի ԺՊ Լեւոն Հովհաննիսյանը, որը Ավինյանի մտերիմն է քաղաքապետարանում, մյուս փոխքաղաքապետի հարցն էլ դեռ վաղուց է որոշված. այս պաշտոնում կնշանակվի Արմեն Փամբուխչյանը, որը քաղաքապետարանում Փաշինյանի «աչքն ու ականջն է»: Ի դեպ, Փամբուխչյանը «գործազուրկ» է դեռ հունիսի 30-ից՝ԱԻ նախարարության լուծարումից հետո:

Փաշինյանն էլ երկար փնտրտուքներից հետո նրա համար դեռ վաղուց պահել է փոխքաղաքապետի պաշտոնը:
Փոխքաղաքապետերից մեկն էլ պետք է բաժին հասնի «Հանրապետություն» կուսակցությանը: Այս պահին թեժ քննարկումներ են գնում կուսակցության ներսում Արտակ Զեյնալյանի եւ Անի Խաչատրյանի թեկնածությունների շուրջ:

ՔՊ-ն այդ պաշտոնը տալու է Արամ Սարգսյանի ղեկավարած ուժին,իսկ թե ու՞մ կառաջադրեն՝ Զեյնալյանին, թե ՝ Անի Խաչատրյանին, «Հանրապետություն»-ը դեռ քննարկում է այս հարցը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more