▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է վճարել Արմեն Մարտիրոսյանի 1 մլն դրամ գրավը՝ ՔԿՀ-ից ազատ արձակվելու համար.«Իրավունք»

«Իրավունք» թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեցիք 1 մլն դրամ գրավով։ Կան խոսակցություններ, որ գրավը վճարել է Ձեր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

- Լավ հարց տվեցիք, քանզի որոշ մարդկանց դա հետաքրքրում է։ Գրավը տվել է ընկերներիցս մեկը, այսպես ասած պարտք է տվել, անտոկոս վարկ՝ որպես ընկերական օգնություն։

-  Բայց ճիշտ չէր լինի, եթե գրավը վճարեր Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ ինչպես Դուք եք հայտարարել ձեր և մյուս գործընկերների ձերբակալությունը քաղաքական է։

- Րաֆֆի Հովհաննիսյանին շնորհակալ եմ։ Նա և իր կինը՝ Արմինե Հովհաննիսյանը, օժանդակել են, երբ ազատազրկված եմ եղել։ Րաֆֆի Հովհաննիսյանի օգնության կարիքը գրավի վճարման համար չի եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more