▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Սամվել Ալեքսանյանին թույլատրել գնալ սահման և «շաբաշ» անել

Մի տեսանյութ է պտտվում ֆեյսբուքում։ Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ջիպ է նվիրում բանակի հրամանատարներից մեկին։ Չգիտեմ տեսել է պաշտպանության նախարարը այդ կադրերը թե ոչ։ Բայց այդ հրամանատարին պետք է ազատել աշխատանքից։ Ինչ իրավունքով է նա վերցրել այդ մեքենան, ով է Սամվել Ալեքսանյանին թույլատրել գնալ սահման եւ  «շաբաշ» անել։ Մոռացել եք, որ գործ ունեք կանոնավոր բանակի հետ։ Ֆիդայական ջոկատների երկիր չենք, կանոնանվոր բանակի սպան ինչպես կարող է թույլ տալ, որ իրեն այդպես փչացնեն։

 

Էդիկ Բաղդասարյան 

Հետքի գլխավոր խմբագիր 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more