|
«Զազրելի երևույթների ենք ականատես լինում, որոնք սովորական են դարձել։ Չէի ուզում անդրադառնալ այս մարդկանց, բայց․․․ Տերն ասում՝ Մի՛ տվեք սրբությունները շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առջև»,- ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Արթուր Չախոյանի՝ «խուլիգանախմբի կողմից դաժան ծեծի ենթարկվելու» դեպքին։ Սրբազանը դատապարտեց «Չախոյանի վրա ոհմակով հարձակվելը»։ «Ո՞վ է պաշտոնյան, որ իրեն սնող մարդուն բռնության ենթարկի, այն էլ այդքան մեծ ոհմակով։ Այդ պաշտոնները մարդկանց կյանքը բարելավելու համար են։ Այս պատկերը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետք է հաղթահարենք այս չարիքի իշխանությունը»,- ասաց Սրբազանը։ *** |
|
«Առողջ ծառը չի կարող չար պտուղ տվող։ Եվ հակառակը՝ որդնած, անմշակ, չար ծառը չի կարող բարի պտուղ տալ։ Սա անհամատեղելի է։ Պտուղն իր ծառից է ճանաչվում։ Ծառն էլ դառնում է իր պտղի հայելին»,- ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը։ Նա անդրադարձավ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր և «Սրբազան պայքար»-ի ակտիվիստների միջև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին։ *** |
|
«Թքող մոր անպարկեշտ զավակը մեր երիտասարդներին կապիկ է անվանել․․․կարմիր գծերի մասին է խոսել, դուք ընդհանրապես որևէ գիծ չունեք»,- ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր և «Սրբազան պայքար»-ի ակտիվիստների միջև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ալեն Սիմոնյանի կատարած գրառմանը։ «Ես վստահ եմ, որ այդ խոսելուց առաջ հայելու մեջ տեսել է իր արտացոլանքն ու ինքնադրսևորում է ունեցել։ Չէր կարող այլ կերպ լինել։ Այս մարդիկ այդ միջավայրի ծնունդն են։ Դուք կարմիր գծերը խախտելով՝ մարդկանց դռենրի առաջ դագաղներ եք դրել, հայրենիքն եք հանձնել․․․դուք որևէ գիծ չունեք»,- ասաց Սրբազանը։ |
«Ո՞վ է պաշտոնյան, որ իրեն սնող մարդուն բռնության ենթարկի, այն էլ այդքան մեծ ոհմակով»․ Բագրատ Սրբազան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


