▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում՝ Տաթև վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։ Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերևս սրանով  էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, և եղավ այն, ինչ եղավ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հասմիկը նախկինում ՔՊ-ական է եղել, ներկայում էլ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կուսակիցն է, բնակվում է  Ավան-Առինջում: Նրան ճանաչողներն ասում են, որ բավականին ինտրիգային անձնավորություն է, երբեմն հայտնվում է աղմկոտ պատմությունների կիզակետում։ Ոստիկանության Ավանի բաժնում նրան բոլորը գիտեն, պարբերաբար առնչվում է նրանց հետ, անհաշտ է անգամ ընտանեկան, ընկերական, հարևանների հետ հարաբերություններում։

Հիշեցնենք, որ Տաթևում մոտենալով  սրբազանին՝ նա պնդում էր, որ պատասխանի իր հարցերին, և պարբերաբար նյարդային ընդհատում ու հակադրվում էր զրուցակցին, միևնույն ժամանակ վստահեցնելով, որ ինքը սադրիչ չէ, ոչ էլ իշխանությունների կողմից է ուղարկված, ընդամենը ուխտավոր է և հարցեր ունի սրբազանին»:

Դիտեք նաև՝

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more