|
«Մնացականյան Լևոնը կապվում է Թուրքմենստան իր ծանոթի հետ, ասում՝ Ալիևի փեսուն ասեք՝ գնում եմ, թող սահմանին ինձ բաց թողնեն։ Գնում ա, բայց սահմանին արդեն ասել էին, որ ձերբակալեն։ Բաբայան Դավիթին Բակո Սահակյանը և իր թիմը համոզում են, թե գնա հանձնվի, որ մեզ բաց թողնեն»,- «RusArmInfo»-ի եթերում ասել է ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել Բաքվում։ «Ուզո՞ւմ եք մեկ-մեկ սենց ասեմ՝ ով ոնց ա հասել ընդեղ։ Դատը կլինի, կլսեք բաց էֆիրում, կհասկանաք իրականում ինչ ա։ Էդ մարդիկ գնացել են ռուսական բազա, նստել են, սպասել։ Երբ իրենց ախրանաներին, աշխատողներին, ԱԱԾ-ի, ՄՎԴ-ի պետերին սահմանի վրա պառկեցրել են, ասել՝ մինչև ձեր ղեկավարները չգան, ձեզ բաց չենք թողնելու, գնացել են էդ գիշեր ժամը 3-ից մինչև առավոտվա 5-6-ը էդ մարդկանց համոզել, որ եկեք, ձեր հետ ուզում են խոսեն։ Եկել են էնտեղ, նստել են, մի 7-8 ժամ խոսել են, հետո էդ մարդկանց բաց են թողել, իրենց էլ տարել են Բաքու։ Երբ ռուսական բազայից իրենք ուզել են դուրս գան և գնան էդ խոսակցությանը, ռուսական սպայական կազմը ասել է՝ մի արեք դա, բայց իրենք գնացել են։ Գնացել են՝ վստահ լինելով, որ կհամոզեն ադրբեջանցիներին»,- նշել է Բաբայանը։ |
«Ուզո՞ւմ եք մեկ-մեկ սենց ասեմ՝ ով ոնց ա հասել Բաքու»․ Սամվել Բաբայան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


