|
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է. «Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ»:
***
Լրագրող Սյուզի Բադոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Զվարթնոցում իրարանցում է. նա ստարտ սպասում են ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ժամանմանը, ով ըստ մեր աղբյուրի` հենց Զվարթնոցի ներսի տարածքում էլ իր այցն ավարտելու է ` առանց պաշտոնական հանդիպումների
Մեկ երկու լուսանկար` ի պատասխան ՌԴ-ից հնչող կոշտ ու վճռական հայտարարությունների եւ վերջ
Սա են խնդրել ու աղերսել մեր տեղի չինովնիկները ` այս պահին Հնդկաստանից վերադարձող Մարկո Ռուբիոյին ով ընդամենը մի կարճ կանգառ կանի .. ուրիշ ոչ մի բան
Հիշեցնեմ, այսօր առավոտյան ՌԴ-ից եկող Մեդվեդեւի հոգնաների ֆոնին ` անսպասելի հայտարարվեց` Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
Ընդ որում ակնարկներ եղան, թե իբր Ռուբիոն Երեւան է ժամանում ՀՀ ընտրական թեմաներով կամ TRIP-ի թղթեր ստորագրելու համար
NEWS.am-ին տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չէր մեկնաբանել Ռուբիոյին այցը,
Երեւի հասկանալով որ իրադրային լուծում է դա ու վտանգավոր է առաջ ընկնել զարգացումներից... մնաավանդ որ կրկնում եմ` Զվարթնոցի տարածքում հնարավոր է այցն ամփոփվի քաղաքական ժեստի համար մի քանի լուսանկարներով.. վերջ...
***
|