▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզում եմ պատմել Արա Մարտիրոսյանի մասին մի պատմություն»․ Արմեն Մխոյան

Երաժիշտ Արմեն Մխոյանը ինստագրամյան էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․ «Ուզում եմ պատմեմ այս երեխաների և Արայի մասին մի պատմություն:
2020-ին այս երեխաները Բուդապեշտում իրենց տանը նստած յութուբ են թերթում և պատահականորեն դուրս գալիս Արայի «моя» երգի վրա ու միանգամից սիրում երգը և սկսում մի քանի անգամ լսել վրա-վրա: Տուն է մտնում իրենց պապին, որը հայտի ու սիրված երգիչ է Բուդապեշտում և նա էլ է վարակվում Արայի երգով, ձայնի տեմբրով, և ողջ ընտանիքով սիրահարվում են Արայի երգարվեստին, նույնիսկ առանց իմանալու, թե ինչ ազգից է Արան և մեծամասամբ ինչի մասին է երգում, հետո սկսում է Արայի երգացանկից երգեր երգել արդեն իր հանդիսատեսի համար և բոլորի հարցերին, թե ինչ երգեր են դրանք, ասում է, որ կա այսպիսի մի երգիչ՝ Արա Մարտիրոսյան... 2-3 տարում Արան դառնում է սիրված երգիչ Բուդապեշտցիների համար և ի վերջո դա բերում է Արայի համերգի կազմակերպմանը:
Ի վերջո sold out, լիքը հանդիսատես որը չկարողացավ ներս մտնել համերգին... Պայմանավորվել էինք ավելի մեծ համերգ տալ, բայց ավաղ ....»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more