▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզում է 100 հոգևորական համբուրվի, բայց Արցախը հանձնած, ընտրագող և ցեղասպան դահիճները չեն, որ պետք է բարոյականության դաս տան»

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այն, որ Արշակ Սրբազանը համբուրվում է կնոջ հետ, դա չի վերացնում այն փաստը, որ Ալիևի հրահանգով Ցեղասպանության պայմանագիր ահաբեկչական խումբը վիզ է դրել վերացնել 1724 տարվա հայկական կառույցը:
Չի վերացնում այն փաստը, որ առաքինի անմեղ հոգևորականների են գերի վերցրել եկեղեցին կոտորելու նպատակով ու չի վերացնում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ վերացնում է հայ մշակութային ժառանգությունն ու եկեղեցիներն Արցախում:
Ուզում է 100 հոգևորական համբուրվի, բայց Արցախը հանձնած, ընտրագող և ցեղասպան դահիճները չեն, որ պետք է բարոյականության ու առաքինության դաս տան:
Հոգևորականի սիրավեպը չի, որ 150 հազար մարդու անտուն է թողել ու 5000 հոգու խաբելով զոհել, որ իմ սեփականությունը ծախի»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more