▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուրա՞խ էր, թե՞ ոչ»…Ինչպիսին են Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի մայրիկի հարաբերությունները

«Սրտի տանիքներով» հաղորդմանը հյուրընկալվել էր Արփի Գաբրիելյանը։

Արփին խոսեց այն մասին, թե առաջին  անգամ ինչ զգաց նկարահանման հրապարակում, երբ տեսավ Միհրան Ծառուկյանին. «Միհրանն էր, ոչ մի արտառոց բան։ Մենք միմյանց  մինչ այդ ճանաչել ենք։ Սկսվել են նկարահանումները ՝ շատ լավ գործընկերներ  էինք։ Շրջագայությունների ժամանակ բնականաբար մարդուն ավելի լավ ես ճանաչում։ Մենք երբևէ չենք մտածել, որ մեր կողակիցը պետք է լինի մեր ասպարեզից։ Մտերմացանք և քիչ-քիչ հասկացանք, որ սիրահարվել ենք»։

Վեճերի և նեղացած լինելու ժամանակ ինչպես էին անցնում միասին նկարահանումները.

«Իսկապես դժվար էր խաղալ նրա հետ։ Եղել է մի տևական ժամանակ  ,որ մենք ընդհանրապես չենք շփվել իրար հետ, բայց աշխատում էինք՝դժվար էր։ Պիտի խոսես այդ մարդու հետ, բայց իրականում չես խոսում։ Լինում էր՝գնում էի սենյակում, փորձում էի արցունքներս հավաքում էի, որպեսզի հետ գայի ու  խաղայի  ծիծաղելի տեսարան»։

Միհրան Ծառուկյանի անսպասելի և հուզիչ ամուսնության առաջարկության մասին Արփին ասաց.

«Դա իսկապես ինձ համար անակնկալ էր՝ սրտիս խորքում շատ սպասված,բայց անսպասելի։ Հաճելի էր ու միաժամանակ տարբեր էմոցիաներ էին մեջս խառնվում»։

Ինչպես Քնարիկն է նշում`ամուսնության առաջարկությունից հետո բոլորը Միհրանի մայրիկի դեմքի արտահայտությունն էին քնարկում՝ուրախ էր, թե՞ ոչ: Այն պահին, երբ Արփին ասել էր, որ միասին են ապրում, այնքան սիրով էր արտահայտվել սկեսուրի մասին, որ բազմաթիվ հարցեր ստացել էին իրենց պատասխանները։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more