Ուիլ Սմիթն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում 1997-ին թողարկված «Just the Two of Us» հիթը կատարում է հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանի նվագակցությամբ: «Ուաո՜ւ, Էլեն, ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես»,- տեսանյութին կից գրել է Սմիթը: «Ուիլ Սմիթ, շնորհակալ եմ այս հրաշքի համար»,- արձագանքել է Էլենը՝ հոլիվուդյան աստղի հետ տեսանյութը հրապարակելով իր էջում: Էլենն ավելի վաղ՝ հունվար ամսին, տեսանյութ էր տեղադրել, որտեղ կիթառով կատարում էր Սմիթի «Just the Two of Us» հիթը: Էլեն Ալավերդյանը երաժշտական ընտանիքից է: Նրա պապիկը «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, երգիչ Սարգիս Ալավերդյանն է, հայրը՝ Հովակը, կիթառահար է: Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա մեծապես ազդել է հայրը, ոգեշնչել են նաև լեգենդար բասիստ Բութսի Քոլինզը, ջազի աստղ Ռիչարդ Բոնան եւ Վիկտոր Վուտենը: Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում |