|
«Ոտքի՛ կանգնեք, ոտքի՛, դուք ընկերներ եք դարձել պատերազմելուց հետո»,- Վաշինգթոնում Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, ասաց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի հորդորով Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք սեղմեցին Խաղաղության խորհրդի նիստին։ Մանրամասները՝ տեսանյութում։ *** ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հարավային Կովկասում խաղաղության հասնելու իրենց ջանքերի համար։ «Ձեր արածն անհավանական է։ Այսօր այստեղ հավաքված բոլոր առաջնորդներին, ովքեր ներդրում են կատարում ապագայի և խաղաղության մեջ, մենք շնորհակալ ենք ձեր գործընկերության համար։ Ես հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որոնց հետ ես հանդիպեցի անցյալ շաբաթ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ սա հնարավոր դարձնելու և ցույց տալու համար, դուք իրական առաջնորդներ եք...», - ասել է Վենսը Վաշինգթոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին նիստում։ Նա ասաց, որ երբ ռազմական գործողությունները փոխարինվում են մարդկանց և բարգավաճման մեջ ներդրումներով, կարող են ստեղծվել իսկապես մեծ բաներ։ Դիտեք նաև՝ |
«Ոտքի՛ կանգնեք, ոտքի՛, դուք ընկերներ եք». Թրամփը` Նիկոլ Փաշինյանին ու Իլյհամ Ալիևին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


