▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանությունը սկսել է ձերբակալել ՀՀ պետական սահմանը պաշտպանող անձանց»․ Լուսինե Հարոյան

Հասարակական, քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը կից տեսանյութով․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, որի անմիջական առաքելությունն է պաշտպանել ՀՀ անվտանգությունը, առավոտից սկսել է ձերբակալել ՀՀ պետական սահմանը պաշտպանող անձանց:
Պարզ է, որ դա արվում է նիկոլ ադրբեջանցի ճիվաղի հրահանգով:
Բայց ասել եմ ու կասեմ. չի կարող որևէ արդարացում լինել՝ մենք հրաման ենք կատարել փաստարկով:
Ընդհակառակը՝ դա առավել եղկելի ու դատապարտելի է:
Պետական ծանրագույն հանցագործության մեջ նիկոլից առավել պատասխանատու է ՀՀ ոստիկանությունը՝ վահե ղազարյան նզովյալ նիկոլատականքով»։

Թարմացված․ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ կալանավորեցին Վազգեն Սաղաթելյանենց՝ իշխանությանը քննադատելու համար, այսօր ձերբակալել են Հրանտ Տէր-Աբրահամեանենց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում այց կազմակերպելու համար... Չկիսելով հանդերձ նշվածների մոտեցումներն ու աշխատելաոճը շատ դեպքերում, ամեն դեպքում ֆիքսենք մաս-մաս հանձնելու գործում «ժողովրդավարության բաստիոնի» հաղթարշավին խանգարողներին մեկ առ մեկ վերացնում են։
Հաջորդը մեզանից յուրաքանչյուրն է լինելու, անկախ նրանից որ Արցախ, անկախություն, քաղաք կամ ծառ ենք պաշտպանում...»։

Թարմացված․ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Քիչ առաջ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ:
Նրանք այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքում:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Ռուս-թուրքական շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանի կամակատար ոստիկանությանը կոչ ենք անում սթափվել, չկատարել հայ ժողովրդի թշնամի Նիկոլ Փաշինյանի հրահանգները և շտապ ազատ արձակել վաղ առավոտից բերման ենթարկված բոլոր հայրենակիցներին»։

Դիտեք նաև՝

Թարմացված․ «Մարտական եղբայրություն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին՝ Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։
Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։
Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին»։

Թարմացված․ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ-ում հաստատված «ադրբեջանավարական» ռեժիմը իրականացնում է զանգվածային ձերբակակալություններ «Մարտական եղբայրություն» կոչվող ինչ-որ խմբի բոլոր անդամների նկատմամբ, որոնց մի մասը մեկնել էր Ոսկեպար։

Ըստ ցանցում առկա նախնական վարկածի՝ ձերբակալությունների հիմքն ապօրինի զենք պահելն է, թեև ըստ նույն աղբյուրի՝ խմբի զենքը եղել է օրինական։

Ես վաղուց խզել եմ անձնական կապերս խմբի որոշ անդամների հետ՝ նրանց [նախկինում -?] նիկոլական լինելու պատճառով։ Այնուհանդերձ, «ադրբեջանավարական» ռեժիմի կողմից ռեպրեսիաների ենթարկվող ցանկացած մեկին ես պատրաստ եմ պաշտպանել՝ ուժերիս ներածին չափով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more