«Վերջին շրջանում ոստիկանության կայքում կարելի է հանդիպել տասնյակ տարիների վաղեմության հանցագործությունների բացահայտումների` սպանություններից մինչև գողության բացահայտում, ինչն ուղղակի զավեշտալի է: Օրերս էլ գրվեց, որ հայրենի ոստիկանները 22 տարի անց գտել են «Մոսկվիչ» մակնիշի մի մեքենայի անվադողերի գողին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն, պարզվում է` հնամենի հանցագործությունների բացահայտումները քաղաքական նպատակ ունեն: Դրանք, այսպես ասած, նախազգուշական մեսիջներ են` ուղղված ակտիվացած քաղաքական ուժերին: Հասկացնում են, որ կարող են ջրի երես դուրս գալ վաղուց մոռացված քրգործեր: Իսկ «Մոսկվիչի» պարագայում մեսիջն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին, ով 90-ականներին մեքենաների պահեստամասերի ներկրմամբ է զբաղվել»:
Ոստիկանությունը ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՄԵՍԻՋ է հղել Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ՞Ն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


