▲ Դեպի վեր

Saturday, 22.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը կոծկում է Դանիել Իոաննիսյանի խուլիգան պահվածքը. կրակոցներ ու պարկուճներ` Սևանի ափին

Թեպետ փաշինյանական-ՔՊ-ական իշխանությունը հրաշալի գիտի ու պետք եղած ժամանակ լիուլի կիրառում է քաղաքական հովանավորության` որպես կոռուպցիայի ամենավառ դրսևորման խաղաքարտը (իհարկե, միայն նախկինների համատեքստում.- Գ.Ս.), սակայն աչք է փակում, երբ քաղաքական կոռուպցիայի շահառուները յուրայիններն են։

168.am-ն է գրում, նշելով, խոսենք ամենավերջին ու ամենաթարմ փաստով։

ՔՊ-ականների միակ ու անկրկնելի, իրավունքի բոլոր ճյուղերի կարկառուն մասնագետ, իրականում իրավունքի ու իրավագիտության հետ որևէ աղերս չունեցող, պաշտոնյաներ ընտրող ու ատեստավորող բոլոր հնարավոր հանձնաժողովների անդամ, Հայաստանում պարեկային ձախողված ծառայության ներդրման ջատագով ու հեղինակ, եվրոպական բոլոր կառույցների և այս իշխանությունների սիրելի կրթությամբ ֆիզիկոս «իրավապաշտպան» Դանիել Իոաննիսյանը, ով մարդու իրավունքների ամենացցուն ու տևական խախտումների մասին հանկարծ ու պատահաբար է իմանում, այնքան է կտրվել գետնից ու իրականությունից, այնքան է աճել, որ թքած ունի օրենքի և օրինականության, հասարակական կարգի պաշտպանության նորմերի վրա, ու իրեն կարող է թույլ տալ արարք, որի պարագայում Նիկոլ Փաշինյանի ու նրա իրավապահ համակարգի հովանավորությունը չվայելող ցանկացած ոք վայրկենապես կհայտնվեր ճաղերի հետևում։

Փաստեր ստուգող ու իր ստեղծած համանուն հարթակում դրանք խրոխտ կերպով տեղադրող ու մեդիաներին դասեր տվող Դանիել Իոաննիսյանը մոռանում է, սակայն, որ Հայաստանի նման երկրում ամեն բան շատ արագ բացահայտվում է։

Կայքի խիստ հավաստի տեղեկություններով` նախորդ կիրակի օրը Դանիել Իոաննիսյանը Սևանի ափին գտնվող մի չգործող բժշկական կենտրոնի տարածքում իրեն հրաձգարանում է պատկերացրել ու մի քանի ընկերների հետ միասին հրազենի կիրառմամբ զվարճանքի (իսկ միգուցե այլ գործողության, դա թող իրավապահները պարզեն,- Գ.Ս.) նոր տեսակ է հորինել։

Դանիել Իոաննիսյանն իրեն պատկանող հրազենի 2 տեսակներով` ակոսափող և հարթափող, չգիտես՝ ալկոհոլի՞, թե՞ հոգեներգործուն այլ միջոցների ազդեցության տակ (դա էլ թող փորձաքննությունը պարզի.- Գ.Ս.), այնքան է այդ տարածքում անկանոն կրակոցներ արձակել, որ դեպքի վայր են ժամանել այդ ձայները լսած պարեկները ու տեղում հայտնաբերել կրակված պարկուճներ։

Սա` այս գործը կոծկող ՆԳՆ-ի, նախարար Արփինե Սարգսյանի ու ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի համար, որ իրենց հովանավորության համար որպես արդարացում չբերեն, թե տարածքն ամայի է եղել։ Փաստորեն, այնքան էլ ամայի չի եղել, եթե պարեկները ձայները լսել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more