▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանություն է տեղափոխվել «Կիևյանցի կրիստալ Յուրան»

Թարմացված․ Երեկ՝ հունվարի 16-ին, դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ 49-ամյա Յուրի Ու.-ի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Յուրի Ու.-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեռ մեկ օր առաջ մեկ այլ քրեական գործի շրջանակում Արաբկիրի քննիչը դիմել էր դատարան, սակայն դատարանը Յուրի Ու.-ին ազատ էր արձակել, որից հետո, ինչպես ժողովուրդն է ասում, դեռ թանաքը չորացած՝ իրավապահները նրա մոտ դարձյալ կասկածելի թմրամիջոց էին հայտնաբերել, ինչից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է միջնորդությունը։
Հիշեցնենեք, որ հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։ Տեղում Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել էին, թե որտեղ է գտնվում նա ու Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել էին նրան ու տեղափոխել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ տեղում Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են թե որտեղ է գտնվում նա ու Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալում են նրան ու տեղափոխում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվում է «մակարով» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է լինում 5 փամփուշտներով։

Հայտնաբերվում է մի քանի հատ պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ, որում առկա է եղել «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։

Հայտնաբերվում է նաև այլ տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված՝ ընդհանուր 12․17 գրամ քաշով։ 

Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Յուրի Ու․-ի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Յուրի Ու․-ն իր շրջապատում հայտնի է «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և այսօր՝ հունվարի 14-ին, նրան ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին Արաբկիրի քննչական բաժին։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more