▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության նոր մանրամասները Վարդաշենում տեղի ունեցած կնոջ սպանությունից․ Կասկածվողը ներկայացել է

Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել:

Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու քննչական կոմիտեի աշխատակիցներ, որոնք հիշյալ բնակարանում հայտնաբերեցին 1955 թվականին ծնված տանտիրուհու դին։ Դիակի զննությամբ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ պարանոցին, հայտնաբերվեցին կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Օպերատիվ և համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին կասկածվողը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more