▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները նստացույց իրականացնող քաղաքացուն աթոռով հեռացրեցին Կառավարության շենքի առջևից

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ոստիկանները գերիների վերադարձի պահանջով նստացույց իրականացնող քաղաքացուն աթոռով հեռացրեցին Կառավարության շենքի առջևից: Մինչ այդ նստացույց անողներին ասել էին, որ ազատեն Կառավարության շենքի տարածքը, քանի որ Վրաստանից պաշտոնյաներ են ժամանելու և պետական արարողակարգային միջոցառում է տեղի ունենալու (Աշխատանքային այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն): Բայց մասնակիցները չեն կատարել պահանջը՝ ասելով. «որտեղից ուզում են գան, մենք բողոք ունենք, ցույց ենք անում»:
Նախքան դա քաշքշուկ էր սկսվել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև, արդյունքում ակցիայի երեք մասնակից բերման է ենթարկվել, նրանց թվում նաև «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more