▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիում 2 հոգու սպանած կասկածյալին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 30-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին է ներկայացել Գարեգին Ֆրանգուլյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Գյումրիի բնակիչ 21-ամյա Ֆրանգուլյանը մայիսի 18-ից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։

 
 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գյումրիում սպանվել էին 37-ամյա Տելման ու 33-ամյա Վարդան Կարապետյանները։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում ճշտվել էին կատարվածի որոշ հանգամանքեր։ Նախնական տվյալներով՝ տղամարդկանց ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ էր արձակել հենց Գարեգին Ֆրանգուլյանը։ Նա իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկով» ինքնաձիգ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։


 

 

Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողորկումներից մեկում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more