ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունն անցյալ ամիս 8 000 000 դրամի վարչական տուգանք է կիրառել Երևանի Խորենացի-24 հասցեում գտնվող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի նկատմամբ: «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկատվության համաձայն` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ներմուծմամբ, իրացմամբ զբաղվող, հարգորոշման ծառայություն մատուցող այս հանրահայտ ընկերությանը տուգանելու պատճառը եղել է այն, որ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն եղել, այսինքն` դրանց աշխատանքի ճշտության երաշխիք չի եղել: Բացի վերոնշյալից, թանկարժեք մետաղներից պատրաստված որոշ իրեր իրացվել են առանց համապատասխան տարբերանշանի և տեղեկատվական պիտակի:
«Ոսկու աշխարհ»-ը տուգանվել է 8 միլիոն դրամով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet