▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում

Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և «Հետք»-ը։ Այս ընկերությունների թիկունքում են երկրում ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի և անհայտ գործարարներ։ 2022 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան, սակայն այն երկրում չի մնում. աննախադեպ են նաև դեպի ԱՄԷ արտահանման ծավալները։ 

Ռուսաստանի համար ձեռնտու է ոսկու առևտուրը Հայաստանի միջոցով, քանի որ Հայաստանն արտահանման տուրքեր չի գանձում, իսկ մասնավոր անձանց միջոցով առևտուրը թույլ է տալիս խուսափել պատժամիջոցներից։ Այս հետաքննությամբ պարզել ենք, թե հայկական որ ընկերություններն են օգնում Ռուսաստանին շրջանցել առևտրային պատժամիջոցները։ 

Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով

Ոսկին ռուսական արտահանման առաջատար ապրանքներից է, որի վրա Արևմուտքն արգելք դրեց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Այդպիսով Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին՝ մեղադրելով պատերազմ սկսելու մեջ։ 

2022 թվականի հունիսին ԱՄՆ-ն ռուսական ծագման ոսկու ներմուծման արգելք սահմանեց։ Տեխնիկապես այս էմբարգոն վերաբերում է միայն ԱՄՆ-ի կողմից ներմուծմանը։ Սակայն, եթե մեկ այլ երկիր գնի այս «կեղտոտ» ոսկին, այն չի կարող ԱՄՆ-ում վաճառել։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ բանկերը չեն գնի այն ներդրումների կամ առևտրի համար: Այսպիսով, ի տարբերություն այլ ապրանքների ներմուծման սահմանափակումների, ամերիկյան էմբարգոն բանկային ոսկու նկատմամբ ինքնաբերաբար դառնում է գլոբալ։

2022-2023 թվականներին ռուսական ոսկու հոսքը թեքվեց դեպի Արևելք. մինչև լայնածավալ պատերազմի բռնկումը այն արտահանվում էր հիմնականում Մեծ Բրիտանիա, սակայն 2022 թվականից ԱՄԷ-ն, Հոնկոնգը և Թուրքիան դարձել են հիմնական ստացողները։ Սակայն, ինչպես ցույց են տալիս տվյալները, այս հոսքերը դադարեցվել են 2023 թվականի ապրիլից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի ունցիա ռուսական ոսկի չի արտահանվել Եվրասիական տնտեսական միությունից դուրս։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more