|
Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով չորս անչափահաս տղա է զոհվել. երեքը՝ դեպքի վայրում, մեկը 3 օր անց՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
Գրում է «Նյուզ»-ը․ Ավտովթարը տեղի է ունեցել գյուղի սկզբնամասում. 16-ամյա Էդուարդ Գրիգորյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր ընկույզի հաստաբուն ծառին, ապա մոտակա էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել։ Էդուարդին, մեքենայում գտնվող 17-ամյա Կարեն Պողոսյանին, 17-ամյա Միհրան Միրիջանյանին հրշեջները ավտոմեքենայից դուրս են բերել մոխրացած վիճակում։ 16-ամյա Ալբերտ Ներսիսյանին հաջողվել է ավտոմեքենայի վերնամասի պատուհանից դուրս գալ, սակայն հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Օշականի համայնքապետարանի աշխատակիցը պատմել է, որ տղաները մոտ ընկերներ էին։ Թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել ավտովթարը՝ գյուղում որևէ մեկը տեղյակ չէ։ |
Օշականում ողբերգական ավտովթարից զոհված 4 պատանիները նույն դասարանից էին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more



