▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրրանի յուրօրինակ երգչախումբը միավորում է 10 տարեցների՝ 72-ից մինչև 88 տարեկան

Օրրան բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2000 թվականին։

Արդեն ավելի քան 25 տարի է՝ Օրրանի Երևանի և Վանաձորի կենտրոններում ավելի քան 300 երեխա և 70 տարեց ստանում է սնունդ, սոցիալական, կրթական, հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տարբեր խմբակներում ռեալիզացվելու հնարավորություն։

Այդպիսի մի հնարավորություն է Տարեցների երգչախումբը, որը ստեղծվել է 2012 թվականին՝ դառնալով ջերմության և հոգևոր ապաքինման միջավայր։

Ցավոք, 2020 թվականին համավարակի պատճառով երգչախմբի գործունեությունը դադարեցվեց, սակայն 2025 թվականին՝ Օրրանի գործունեության 25-ամյակին, այն վերագործարկվեց։

Այսօր երգչախումբը միավորում է տասը տարեցների՝ 72-ից մինչև 88 տարեկան։

Չնայած տարբեր դժվարություններին, նրանց միավորում է երաժշտության հանդեպ սերը։

Երգչախմբի երգացանկը ներառում է ինչպես հայկական ժողովրդական, այնպես էլ արտասահմանյան և ժամանակակից երգեր։
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման տաղավարում էին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը և «Օրրանի» տարեցների երգչախմբի անդամներ Համլետ Հարությունյանը, Գայանե Գևորգյանը և Աիդա Մնացականյանը: 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more