ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնում է. «Եկմալյան 1/6 հասցեում գտնվող «Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ կառուցվող հասարակական նշանակության շինության կառուցման հարցով պաշտոնապես դիմել եմ ՀՀ կառավարությանը։
Մասնավորապես, խնդրել եմ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շրջանակում համապատասխան տեսչական ստուգում ձեռնարկել՝ պարզելու Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիմնավորվածությունը, ինչպես նաև տվյալ հասցեի կառուցապատման համապատասխանությունը ՀՀ-ում գործող քաղաքաշինական, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության և այլ նորմերին։ Հիշեցնեմ, որ «Օրրանը» բարեսիրական կազմակերպություն է, որը կրթական, մշակութային, հոգեբանական, առողջապահական և սոցիալական ծառայություններ է տրամադրում սոցիալապես անապահով երեխաներին, ճգնաժամային ընտանիքներին, միայնակ մեծահասակներին։ Քաղաքաշինական նորմերի խախտումով կառուցված շինությունը կարող է վտանգել կազմակերպության շահառու երեխաների և տարեցների անվտանգությունը»։
Դիտեք նաև՝
«Օրրան»-ի հարևանությամբ՝ հասարակական նշանակության շինության կառուցման հարցով պաշտոնապես դիմել եմ ՀՀ կառավարությանը. Լիլիթ Գալստյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


