Ազգային ժողովում խոսակցությունների ընթացքում պատմում են, թե ԱԺ բյուջեից օրական որքան գումար է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծախսում միայն իր սնվելու վրա, գրում է Առաջին լրատվականը:
Ասում են, թե երբ նա հացի է նստում, նրա սեղանին յուրաքանչյուր ուտեստից պետք է նվազագույնը լինի 5-6 տեսականի՝ այդքան տեսակի երշիկեղեն, պանրեղեն, աղանդերներ, թթուներ, կանաչի, ձկնեղեն, տարատեսակ պահածոյացված ուտեստներ, ձիթապտղի ու ձկնկիթի տեսակներ, դելիկատես և բազում տաք ուտեստներ, հյութեր, մրգեր, քաղցրավենիք և այլն, և այլն: Անկախ այն հանգամանքից, թե ԱԺ նախագահը որքան կարող է ուտել, նա պահանջում է, որ իր ճաշի սեղանը պետք է այդ աստիճանի ճոխ լինի:
Այդ պատմությունների մեջ կար դրվագ, որ նա սիրում է ելակի և ազնվամորու պատվաստից ստացված հատապտղի քամած հյութը: Մի սափոր հյութ ստանալու համար մի քանի կիլոգրամ նման հատապտուղ է անհրաժեշտ: Իսկ դրա 1 կիլոգրամն արժե 4-5 հազար դրամ: Այսինքն՝ միայն մի սափոր հյութի համար ծախսվում է մոտ 20.000-30.000 դրամ:
Որքան գումար է ծախսում Հովիկ Աբրահամյանը միայն սնվելու վրա
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


