▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրեր առաջ ականատեսը դարձա, թե ինչպես են փռում» խոտածածկին հայկական ֆուտբոլին նվիրված ու մտահոգ երկրպագուներին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրում է․

«Օրեր առաջ ականատեսը դարձա, թե ինչպես են բռնություն կիրառում, «փռում» խոտածածկին հայկական ֆուտբոլին նվիրված ու մտահոգ երկրպագուներին, որոնք իրենց պահանջն էին ներկայացնում և ունեն դրա իրավունքը:

Որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ` մեծ ցավով էի հետևում այդ տեսարանին, և վստահ եմ, որ նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի:

Կոչ եմ անում համապատասխան մարմիններին բացառել ուժի կիրառումը, հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին, ի վերջո, գնալ դիալոգի ու փորձել գտնել փոխզիջման եզրեր»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more