▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Orange Fitness-ի հրավերով Հայաստանում էր համաշխարհային ֆիթնեսի աստղը

Orange Fitness պրեմիում ակումբի հրավերով մարտի14-15-ը  ֆիթնեսի աշխարհի եռակի չեմպիոն Դմիտրի Յաշանկինը Հայաստանում էր՝ ակումբի մարզիչների վերապատրաստման նպատակով: Այցելության ընթացքում  իր աշխատանքի գիտակ Դմիտրի Յաշանկինը ներկայացրեց  այն հմտություննեը, որոնց օգնությամբ նա հասել է համաշխարհային ճանաչման և պատրաստել աշխարհի բազմաթիվ չեմպիոնների:

«Զարմացած եմ այս ակումբի տարածքից, հնարավորություններից: Շատ տարբեր ակումբներում եմ լինում, բայց այսպիսի մասշտաբների սպորտային ակումբ ունենալն արդեն իսկ հաջողություն է: Դե իսկ մարզիչներն էլ իրենց գործի գիտակն են: Նրանք հետաքրքրասեր են, ուզում են իմանալ ավելին, սովորել, զարգանալ, որպեսզի հետագայում այդ ամենը փոխանցեն իրենց հաճախորդներին», -Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Յաշանկինը:

Նրա անցկացրած սեմինարները արժեվորում են Orange Fitness պրեմիում ակումբի մարզիչները. Հովհաննես Ավագյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ էր շփվել Դմիտրի Յաշանկինի հետ: «Նա մեզ ներկայացրեց հետաքրքիր հմտություններ, որոնք նորություն էին Հայաստանի նման երկրի համար, որտեղ ֆիթնեսը գնալով զարգանում է: Ձեռք բերված մասնագիտական հնարքները հետագայում կկիրառենք մեր պրակտիկայում՝ մարզելով մեր ակումբի անդամներին»:

Բացի մարզիչների վերապատրաստումից Orange Fitness-ն անակնկալ էր պատրաստել նաև իր ակումբի անդամների համար. մաստեր կլաս Յաշանկինի կողմից:   Անակնկալն ստացված էր, քանի որ մաստեր կլասը շատ ոգևորիչ էր: Ակումբի անդամներից Լիլիթ Սարդարյանը նշեց. «Շատ հաճելի է, երբ ակումբը մտածում է քո մասին և նման պրոֆեսիոնալների է հրավիրում. դա նոր ուժ է տալիս ավելի լավ մարզվելու և փորձ ձեռք բերելու համար»:

Նշենք, որ Դմիտրի Յաշանկինը ֆիթնեսի աշխարհի եռակի չեմպիոն է (2000թ., 2004թ., 2006թ.), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2000թ., 2001թ.), Ռուսաստանի հնգակի չեմպիոն (2000թ., 2001թ., 2003թ., 2004թ., 2005թ.), «Առնոլդ Կլասիկ»-ի հաղթող (2012թ.), Ռուսաստանի վաստակավոր սպորտի վարպետ, Reebok ընկերության մաստեր-մարզիչ:

Մեզ հետ զրույցում Դմիտրի Յաշանկինն անկեղծացավ, որ այս բոլոր կոչումները չէին լինի, եթե չլինեին իր աշխատասիրությունն ու կնոջ՝ Օքսանայի  աջակցությունը: «Ֆիթնեսն ինձ համար կենսակերպ է. նկատի ունեմ և՛ մարզումները և՛ սննդակարգը, որոնց միջոցով դառնում ենք ավելի  առողջ ու գեղեցիկ», - սրանք համաշխարհային ֆիթնեսի աստղ Դմիտրի Յաշանկինի բնորոշումներն են իր աշխատանքին:

Orange Fitness պրեմիում ակումբի մասին. Orange Fitness-ը Հայաստանի միակ պեմիում կարգի ֆիթնես ակումբն է, որի առաքելությունն է Հայաստանում ձևավորել ֆիթնեսի մշակույթ՝ դարձնելով այն ապրելակերպ լավագույնը գնահատողների համար: Ակումբում կարելի է գտնել բոլոր պայմաններն ակտիվ հանգստի, որակյալ մարզումների և լավ ինքնազգացողության համար:

72157649058312373

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more