▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Orange Fitness-ը կրկին զարմացնում է իր համարձակ քայլերով

Orange Fitness պրեմիում ակումբը օրեր առաջ ներկայացավ անճանաչելիորեն նորացված ինտերիերով և նորագույն ստանդարտներին համապատասխան ծառայություններով:

Ակումբը որակի իր նշաձողը բարձրացրեց անհամեմատ վերև հայաստանյան շուկայում առկա բոլոր ցուցանիշներից: Նախկին Orange-ից մնացել է միայն ջերմ և հարազատ մթնոլորտը. էկո ոճի համադրությամբ լյուքս ինտերիեր դիզայնը ստեղծում է հաճելի միջավայր նրանց համար, ովքեր ամեն ինչում ընտրում են լավագույնը:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ակումբի գլխավոր տնօրեն Կարինե Փամբուկյանը նշեց. «Մենք գիտակցում ենք, որ մեզնից ավելին են պահանջում և խիստ են դատում, և դա բնական է: Եվ մենք կատարում ենք մեծ ներդրումներ, որպեսզի պահպանվի այն նշաձողը, որ մեր առջև դրել ենք. ստեղծել ակումբ, որը կմիավորի քաղաքի բոլոր հաջողակ մարդկանց: Կարճ ժամանակում կատարել ենք հսկայական փոփոխություններ, և սա դեռ ամենը չէ: Քանի որ այն փակ ակումբային կոնցեպտը, որը տեսնում ենք որպես ակումբի զարգացման ուղղություն, պահանջում է բարձր ստանդարտներ, նոր մոտեցումներ և անընդհատ կատարելագործվելու պատրաստակամություն:»   

Գլխավոր տնօրենը կիսվեց նաև ակումբի վերափոխման առաջիկա պլաններով. «Վերանորոգման աշխատանքները մեծամասամբ ավարտվել են: Առաջիկայում ամբողջովին վերափոխվելու է բացօթյա լողավազանի տարածքը՝ դառնալով ցերեկային ժամերին հանգստի, իսկ երեկոյան՝ փակ երեկույթների և միջոցառումների լավագույն վայրը ակումբի անդամների համար: Ամբողջությամբ փոխվելու է ռեստորան-սրճարանը՝ պրեմիում ֆիթնես ակումբին համապատասխան առողջ և համեղ սնունդ մատուցելու ուղղվածությամբ: Վերափոխվելու է ակումբի մանկական սրահը՝ հանրահայտ CityZen բրենդի ներմուծմամբ:»

Orange-ում արդեն իսկ ձևավորվել է ներակումբային յուրօրինակ կյանք: Պարբերաբար անցկացվում են ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի մրցաշարեր, որոնց կավելացվեն բացօթյա ֆիթնես միջոցառումներ, ինչպես նաև ամբողջովին թարմացված և հետաքրքիր խմբային մարզումներ:

Կոմերցիոն տնօրեն Մարինա Անդրեասյանը  Asekose.am-ի հետ խոսեց ակումբի ամենահամարձակ քայլերից մեկի մասին. «Հայաստանում ֆիթնեսի ոլորտում կատարել ենք համարձակ քայլ՝ ներդնելով «Ավելին քան ֆիթնես» կոնցեպտը, որի համար ունենք բոլոր ռեսուրսները՝ 8 տարվա փորձ, որակյալ ծառայություններ, և լոյալ ակումբի անդամներ: Ակումբն այսուհետ լինելու է միակ վայրը Հայաստանում, որտեղ միաժամանակ հնարավոր է ձեռք բերել լավ ինքնազգացողություն, անթերի արտաքին տեսք, արժեքավոր բիզնես կապեր և լավ ընկերներ»:

Կոմերցիոն տնօրենը նշեց, որ ակումբն արդեն սկսել է աշխատել նոր քաղաքականությամբ. «Քանի որ մեր հաճախորդների թիվն արդեն հասնում է սահմանված առավելագույնին, պլանավորում ենք քարտերի վաճառքն աստիճանաբար սահմանափակել և նոր անդամագրությունն իրականացնել միայն գործող անդամներից որևէ մեկի պայմանագրի դադարեցման դեպքում: Անդամակցության նախապատվությունն առաջին հերթին տրվելու է ակումբի անդամների մտերիմներին՝ ջերմ ընկերական և ընտանեկան միջավայր ապահովելու համար: Այս պահին աշխատանքներ են տարվում ընկերության մենեջմենթի, սպասարկման ստանդարտների կատարելագործման և անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ, որպեսզի լիովին  համապատասխանենք այն նշաձողին, որ մեր առջև դրել ենք:»

Orange Fitness-ը Հայաստանում ձևավորեց ֆիթնես պահանջմունք, իսկ այժմ ներդնում է համաշխարհային ֆիթնեսի ոլորտում հարգի «Ավելին, քան ֆիթնես» կոնցեպտը. թվում է՝ էլ ոչինչ չմնաց ներդնելու…

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more