▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր աշխարհահռչակ խմբին է Սերժ Թանկյանը կոչ արել չեղարկել համերգը Բաքվում

Աշխարհահռչակ System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը պարբերաբար սոցիալական իր էջերում անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին՝ հանդես գալով կոչերով ու նախաձեռնություններով

Այժմ էլ Թանկյանը աշխարհահռչակ Imagine Dragons խմբին հորդորել է չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք համերգը՝ իր խոսքում նշելով, որ ինքը միշտ եղել է ցեղասպանության ճանաչման ջատագով, իսկ հիմա Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանություն է իրականացվում.

«Ես դիմում եմ ձեզ այսօր՝ հորդորելու ձեզ վերանայել և հուսով եմ չեղարկել այս տարվա սեպտեմբերի 2-ին Բաքվում, Ադրբեջանում կայանալիք ձեր ծրագրված ելույթը: Սա պայմանավորված է մարդու իրավունքների սարսափելի խախտումներով, որոնք իրականացրել է Իլհամ Ալիևի կոռումպացված նավթաօլիգարխիկ բռնապետությունը ոչ միայն սեփական ժողովրդի, այլ հազարավոր հայերի (իմ ժողովրդի) նկատմամբ։ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը պատերազմ է սկսել հայերի դեմ՝ սպանելով հազարավորներին, տեղահանելով տասնյակ հազարավորներին և ահաբեկելով անթիվ-անհամարներին՝ անօրինական շրջափակման միջոցով»,- մասնավորապես նշել էր Թանկյանը։

Հիշեցնենք, որ Արցախը արդեն 8 ամիս շրջափակման և երկամսյա լիակատար պաշարման մեջ է։ Օրերս Արցախում գրանցվեց սովամահության առաջին դեպքը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more