▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Onex-ով աշխատեք չպատվիրել․ գողացողների բրիգադ ա»․ Onex-ի շուրջ խմորումները  նոր տեմպեր են հավաքում

Onex ընկերության շուրջ աղմուկը չի հանդարտվում․ հակառակը՝ օրեցօր նոր թափ է հավաքում։ Լրագրողուհի և բլոգեր Արուսիկ Տիգրանյանի աղմկահարույց տեսանյութից հետո սոցիալական հարթակներում շարունակվում են ավելի մեծ թափով դժգոհությունների ալիքը։

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր և հրապարակումներ, որտեղ բազմաթիվ օգտատերեր բարձրաձայնում են իրենց դժգոհությունները Onex-ի աշխատանքից։ Բողոքողների շարքը գնալով ավելանում է՝ համալրվելով բլոգերներով և այլ օգտատերերով, որոնց հրապարակումների մեկնաբանությունների բաժինները լցված են բացասական արձագանքներով։

Հատկապես մեծ քննարկման առիթ է դարձել բլոգեր Սոֆի Էլիզբարյանի պատմությունը։ Մինչ այս պահը դեռևս պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել նրա հեռախոսի հետ, որտեղ և ինչպես է այն անհետացել։ Ընկերության կողմից ևս որևէ հստակ կամ բավարար բացատրություն չի ներկայացվել։

Սրան զուգահեռ՝ բլոգերներից մեկը նշել է, որ Գերմանիայում Apple-ի գրասենյակից ճշտել է տեղեկատվություն, ըստ որի՝ առանց համապատասխան ստորագրության անհնար է ապրանքի փոխանցում իրականացնել։ Նրա խոսքով՝ նաև բացառվում է, որ առաքում իրականացվի դատարկ տուփով։

Այս ամենը ավելի է խորացնում կասկածները և հարցականներ առաջացնում Onex-ի գործունեության շուրջ, մինչ այդ օգտատերերը շարունակում են պահանջել պարզաբանումներ։

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more