▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխների իշխանությունը կործանարար է ազգի ու պետության համար

Հայաստանի բյուզանդացումը կամ ինչպես Պոլիսը դարձավ Ստամբուլ

 

 «Օլիգարխիա» կոչվող վաճառականների ու պետական պաշտոնյաների միաձուլումն ու միացումը նոր երևույթ չէ: Հին Հունաստանից ու Հռոմից մինչև միջնադարյան Անգլիա, ազգերն ու պետությունները գոյանում ու կոփվում էին դասակարգային պայքարում: Հին Հայաստանից մինչև Մոսկովյան Ռուսիա արքաները օրհասական պահին դիմում էին ժողովրդին օլիգարխ-իշխանների դեմ պետականությունը պաշտպանելու կոչով: Որտեղ դա հաջողվում էր` ստեղծվում էր հանրային ու անձնական շահերը համակարգող խորհրդարան, գործում էր ժողովրդավարություն, երկիրը հաղթում ու հզորանում էր: Այսպես ստեղծվեց Եվրոպան: Որտեղ դա չեր ստացվում ու օլիգարխների կամ արքայի վրա օրենսդրական ու հանրային զսպաշապիկ չեր հաքվում, այնտեղ պետությունները տապալվում էին ներքին և արտաքին ճնշման տակ: Այսպես կղերականներն ու դավաճան իշխանները Պարսկստանին հանձնեցին Արշակ արքային,տապալեցին մեր պետականությունը, ուրացան Փառանձեմ թագուհուն: Օլիգարխները հետապնդում են նեղ անձնական շահերն ու երբեք չեն առաջնորդվում պետական բարձրագույն շահով, ահա ինչու նրանց իշխանությունը կործանարար է ազգի ու պետության համար: Այդպես տապալվեց և Բյուզանդիան, երբ Պոլիսի մեծահարուստները փոխանակ մայրաքաղաքի պաշտպանությանն աջակցեին, հարուստ նվերներով դիմավորեցին զավթիչ թուրք սուլթանին: Թուրքը ընծաներն ընդունեց, հետո գլխատեց այդ բոլոր ապուշներին, ասելով, որ սեփական երկիրը դավաճանողը միշտ կմատնի ուրիշին: Այսպես են վարվում այսօր հայ մեծահարուստները, Ռուսաստանին հանձնելով թալանված Հայաստանն ու սեփական դիզած հարստությունն էլ պահելով Ռուսաստանում: Ռուս արքան արդեն սկսեց նրանց ջարդը: Իսկ այստեղ, Հայաստանում, նրանք միավորվել են, զգալով վտանգը, սակայն ոչ թե Հայրենիքը պաշտպանելու, այլ զավթիչներին այն հանձնելու «պատիվը» վիճարկելով: Նրանք այժմ մրցում են օրվա հանձնակատարի հետ միայն մի հարցում` թե նրանցից ո՞վ է ավելի հավատարիմ մեր երկրի պարիսպների տակ կանգնած հերթական սուլթանին: Վաճառականները միայն վաճառել գիտեն: Իրենք իրենց արդեն վաղուց են վաճառել, երկրի անցյալ ու ներկա հարստությունը նույնպես թալանել, վաճառել ու վերավաճառել են: Այժմ պատրաստվում են վաճառել մեր երկրի ու մեր երեխաների ապագան: Հայեր, ով դեռ մնացել է, եկեք ասենք մեզ, նրանց ու բոլորին. ՉԻ ՎԱՃԱՌՎՈւՄ «Օլիգարխիա» կոչվող վաճառականների ու պետական պաշտոնյաների միաձուլումն ու միացումը նոր երևույթ չէ: Հին Հունաստանից ու Հռոմից մինչև միջնադարյան Անգլիա, ազգերն ու պետությունները գոյանում ու կոփվում էին դասակարգային պայքարում: Հին Հայաստանից մինչև Մոսկովյան Ռուսիա արքաները օրհասական պահին դիմում էին ժողովրդին օլիգարխ-իշխանների դեմ պետականությունը պաշտպանելու կոչով: Որտեղ դա հաջողվում էր` ստեղծվում էր հանրային ու անձնական շահերը համակարգող խորհրդարան, գործում էր ժողովրդավարություն, երկիրը հաղթում ու հզորանում էր: Այսպես ստեղծվեց Եվրոպան: Որտեղ դա չեր ստացվում ու օլիգարխների կամ արքայի վրա օրենսդրական ու հանրային զսպաշապիկ չեր հաքվում, այնտեղ պետությունները տապալվում էին ներքին և արտաքին ճնշման տակ: Այսպես կղերականներն ու դավաճան իշխանները Պարսկստանին հանձնեցին Արշակ արքային,տապալեցին մեր պետականությունը, ուրացան Փառանձեմ թագուհուն: Օլիգարխները հետապնդում են նեղ անձնական շահերն ու երբեք չեն առաջնորդվում պետական բարձրագույն շահով, ահա ինչու նրանց իշխանությունը կործանարար է ազգի ու պետության համար: Այդպես տապալվեց և Բյուզանդիան, երբ Պոլիսի մեծահարուստները փոխանակ մայրաքաղաքի պաշտպանությանն աջակցեին, հարուստ նվերներով դիմավորեցին զավթիչ թուրք սուլթանին: Թուրքը ընծաներն ընդունեց, հետո գլխատեց այդ բոլոր ապուշներին, ասելով, որ սեփական երկիրը դավաճանողը միշտ կմատնի ուրիշին: Այսպես են վարվում այսօր հայ մեծահարուստները, Ռուսաստանին հանձնելով թալանված Հայաստանն ու սեփական դիզած հարստությունն էլ պահելով Ռուսաստանում: Ռուս արքան արդեն սկսեց նրանց ջարդը: Իսկ այստեղ, Հայաստանում, նրանք միավորվել են, զգալով վտանգը, սակայն ոչ թե Հայրենիքը պաշտպանելու, այլ զավթիչներին այն հանձնելու «պատիվը» վիճարկելով: Նրանք այժմ մրցում են օրվա հանձնակատարի հետ միայն մի հարցում` թե նրանցից ո՞վ է ավելի հավատարիմ մեր երկրի պարիսպների տակ կանգնած հերթական սուլթանին: Վաճառականները միայն վաճառել գիտեն: Իրենք իրենց արդեն վաղուց են վաճառել, երկրի անցյալ ու ներկա հարստությունը նույնպես թալանել, վաճառել ու վերավաճառել են: Այժմ պատրաստվում են վաճառել մեր երկրի ու մեր երեխաների ապագան: Հայեր, ով դեռ մնացել է, եկեք ասենք մեզ, նրանց ու բոլորին. ՉԻ ՎԱՃԱՌՎՈւՄ…

 

Տիգրան Խզմալյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more