▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` արցախյան կորուստների ցավը մեր սրտում»․ Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

«Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքում մեր հոգևորականների և մեր զավակների հետ աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին` իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը»,- ասաց Վեհափառը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես, թե ինչո՞ւ այլևս երկրի ղեկավար կազմի հետ չի այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more