▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՛չ գլխավոր դատախազն արձագանքեց, ո՛չ՝ երկրի նախագահը»

Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Արթուր Օսիպյանը շարունակում է գտնվել անազատության մեջ, շարունակում է իր հացադուլը: 20 օրվա կտրվածքով ո՛չ գլխավոր դատախազն արձագանքեց, ո՛չ՝ երկրի նախագահը»:

***

Քիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը։ Այս մասին փոխանցում է Հետքը:

Արդեն 21 օր Օսիպյանը հացադուլի մեջ է։  Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չթույլատրեցին նրան այլ հարցեր տալ։

Նա ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more