▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նպատակ ունեն ջարդել եկեղեցու մեջքը. Արա Զոհրաբյանը «բարեփոխիչի» մասին մանրամասներ է հայտնել

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Նպատակ ունեն ջարդել եկեղեցու մեջքը. Արա Զոհրաբյանը «բարեփոխիչի» մասին մանրամասներ է հայտնել

Եկեղեցու դեմ ընթացող գործընթացը քաղաքական նպատակ չունի, այն բխում է արտաքին՝ թուրք-ադրբեջանական օրակարգից՝ միտված հայկական ինքնության կարևոր հենասյուներից մեկի թուլացմանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ո՞վ է այն «բարի հովիվը», որը ուզում է բարեփոխել եկեղեցին։ Եթե, օրինակ, Ալիևը հանդես գա այն նախաձեռնությամբ, որ Հայաստանի բանակը մարտունակ չէ և փորձի բարեփոխել այն, արդյոք մենք հավատալու ենք նրա հայտարարություններին։ Պարզ է, որ ոչ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է եկեղեցին բարեփոխել, ի՞նչ որակներ ունի։ Երբ նայում ենք նրա կենսագրությանը, տեսնում ենք, որ նա մկրտվել է 2007 թվականին՝ 32 տարեկանում։ Իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել, պատարագների մասնակցության նախանձախնդրություն նույնպես երբեք չի ցուցաբերել մինչև «բարեփոխիչ» դառնալը։ Հիմա արդյոք նա այն բարի հովի՞վն է, թե՞ այն անձը, որը այդ պատրվակով ուզում է ներս մտնել և քանդել եկեղեցին»,–ասաց նա։

Դիտեք նաև՝ 

Իշխանությունները չպետք է միջամտեն Եկեղեցու ներքին ինքնավարությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրեց Մայր Աթոռի նամակը

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Քաղաքական more