▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենի գերեզմանների մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել քրեակատարողական ծառայության մայորի ու ենթասպայի միջև

Երեկ՝ մայիսի 3-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Նուբարաշենի գերեզմանոցների» մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վիրաբ Զաքարյանի և 39-ամյա Տիգրան Մանուչարյանի միջև։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության մասին օպերատիվ տեղեկությունները ստացվել են ոստիկանության Էրեբունու բաժին, ովքեր պարզել են, որ Վ. Զաքարյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, իսկ Տ. Մանուչարյանն աշխատում է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more