▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր «քերոցի»

Երևանի ավագանու նախկին անդամ Արման Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երևան Սիթի»-ի Կոմիտասի մասնաճյուղի նոր «քերոցին». կապ չունի ինչքան առևտուր կանես սուպերմարկետից` փարկինգի համար այսուհետ պիտի վճարես:

Օրինակ, Մասիվի մասնաճյուղում 3.000 դրամ առևտրի դեպքում` անվճար փարկինգի կտրոն են տալիս... Կոմիտասի մասնաճյուղի տնօրինությունը «դրամարկղ» լցնելու խնդիր ունի փաստորեն. երևի քաղաքակիրթ սպասարկման համար մեկ-մեկ փորձի փոխանակում է պետք:

Հ.Գ. նոր շուրջ 40 հազարի առևտուր արեցի` փարկինգի անցակետում ապարատը 200 դրամ պահանջեց, որ բաց թողնի»:

Օգտատերերից մեկն արձագանքել է ․ «Ինչի՞ մենակ Կոմիտասինը։ Փակ շուկայում, Էրրեբունիում ու Զեյթունում էլ է նույն է։ Ժամով է։ Մինչև մեկ ժամը անվճար է։ Մենակ Մեգամոլում է, որ 3000 առևտրի դեպքում անվճար»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more