▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուս գյուղի մոտակայքում այրվել է «Սևան ազգային պարկ»-ի պահակակետը

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16:21-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափին գտնվող վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող փայտյա պահակակետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։40-ին, մարվել՝ 19։02-ին։

Ամբողջությամբ այրվել է պահակակետը (մոտ 50 քմ):

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more