Հուլիսի 1-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի 34 FQ 007 պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ հրդեհվել է, այնուհետև վարորդը՝ Խ. Խ.-ն, փորձել է կայանել մեքենան «ՎԱԶ-2106» 34 AM 178 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Բ.) մակնիշի ավտոմեքենայի կողքին, ինչի հետևանքով վերջինս նույպես հրդեհվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Խ. Խ., Խ. Ա. և Ու. Կ.-ն տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել են «ԶԻԼ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Նորապատում ավտոմեքենաներն են այրվել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


