▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակողը հայտնի փաստաբանի որդի է

Փետրվարի 20-ին հայտնել էինք Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակոցների մասին: Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին ու տեղափոխել բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի տղա է։ Պարզվել է, որ նա կրակոցներ է արձակել ոչ միայն թաղապետարանի պատուհանների, այլև թաղապետարանի հարևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պատուհանների ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ փաստաբանի և նրա՝ կրակոցներ արձակած որդու տվյալները չեն հրապարակվում։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more