▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրված, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սիսակ Գաբրելյանը 2023 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 12 մլն դրամ արժողությամբ. այն 2022 թվականի արտադրության է, VOLKSWAGEN մակնիշի։

Մինչ այս Սիսակ Գաբրիելյանը 2021 թվականին ձեռք էր բերել 2018 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը 2023 թվականի ընթացքում վաճառել է 8 մլն դրամով։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք՝ պատգամավորը հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ ձեռք բերված 1987 թվականին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2021 թվականին Շիրակի մարզի Գյումրի համայնքում։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ Գաբրիելյանի հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդը կազմել է 17 մլն 990 հազար դրամ, որին կից նշումների բաժնում պատգամավորը գրել է. «2018 թ. ձեռք եմ բերել կառուցապատողից բնակարան, այն դեռ պատրաստ չէ»։

ԱԺ պատգամավոր եւ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդները նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել են գրեթե 1 մլն դրամով, իսկ կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։

Սիսակ Գաբրիելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 870 հազար դրամ, որից 4 մլն դրամը վարկ է «Հայէկոնոմբանկ»-ից, 8 միլիոնը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, իսկ 1 մլն 940 հազար դրամը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, որը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդի մարման համար է՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։

Վաղեմի լրագրող Սիսակ Գաբրելյանն Ազգային ժողովից ստանում է 11 մլն 930 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, որը նախորդ տարվա համեմատ է աճել է 2 մլն 387 հազար դրամով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more