▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Օշականցի Գևորիկի եղբորորդու և Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպից

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և «օրենքով գող» Օշականցի Գևորիկի՝ Գևորգ Մելիքյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի գործով 30-ից ավելի մարդ է տարվել հարցաքննության, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը

Իրավապահները գնացել են նաև մարզպետի տուն, սակայն նա ասել է,  թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել: Թերթը նշում է, որ «օրենքով գողի» զարմիկին բերման են ենթարկել։

Միջադեպին ներկա է եղել նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, սակայն վերջինիս օգնականը վստահեցրել է, որ քաղաքապետը միջադեպի հետ կապ չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more