▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ. Բաղդասարյանը թաքնվել է, իսկ Ծառուկյանը փորձել է զսպել ու չնվաստացնել ԱԽՔ-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ համացանցում տարածված լուրերի` շաբաթ երեկոյան, Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը վիճել են ու հայհոյել միմյանց:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Asekose.am-ի հետ զրույցում խնդրել էր միայն առավոտյան մեկնաբանություն տալ տարածված  տեղեկություններին:

Իսկ top-news.am կայքը գրել է, որ  իրականում թեժ վեճ կոչվածը տեւել է 1-2 րոպե, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանրամատչելի ձեւով հիշեցրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, թե ով է նա, եւ թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը:
Այսպես կոչված, թեժ վեճի ընթացքում Բաղդասարյանը մեկ բառ անգամ չի արտասանել, իսկ երբ Ծառուկյանը նրան առաջարկել է դուրս գալ եւ առանձին խոսել` չխանգարելու համար Անվտանգության Խորհրդի անդամներին, վերջինս շտապել է թաքնվել նրանց ետևում:
top-news.am-ը նաև գրում է, որ ի պատասխան  հարցին, թե ճիշտ է արդյոք տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն նվաստացրել է Արթուր Բաղդասարյանին,  կայքի աղբյուրը պատասխանել է, որ Ծառուկյանը փորձել է հնարավորինս զսպել իրեն՝ հասկանալով, որ Արթուր Բաղդասարյանին արդեն շատ վաղուց հնարավոր չէ ավելի նվաստացնել․․․

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more