▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում

«Ֆակտոր»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում դարձյալ ձերբակալություն է տեղի ունեցել։ Ձերբակալված աշխատակիցը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից է։ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից հաստատել են, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more